Միայն քեֆերի ժամանակ

17/11/2011

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե չի հավատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իշխանությունները ցանկանում են կառուցել մի հասարակություն, որի կենտրոնում մարդն է եւ նրա կարողությունների բացահայտումը: «Այո, չեմ հավատում, որովհետեւ անցնող չորս տարիների ընթացքում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից բազմաթիվ հաստատումներ ենք լսել, որոնք իրապես ոչ մի կապ չունեն մեր իրականության հետ: Գռփեապաշտության ու օլիգոպոլիաների դեմ պայքար, արդար մրցակցային տնտեսություն, թափանցիկ կառավարում, սոցիալական երկիր եւ այլն։ Իսկ իրականում` 35% աղքատություն, արտագաղթ եւ հուսալքություն, ու նաեւ հայ գործարարների բազմամիլիոնանոց ներդրումներ օտար շուկաներում։ Ավաղ, Հայաստանը վաղուց երկու իրականություններում է ապրում, եւ չեմ կարծում` որեւէ մեկը, մանավանդ` այս դահլիճում, չի տեսնում կամ չի հասկանում իրականությունը, բայց շարունակում ենք խաբել միմյանց ու գերադասում ճշմարտությունների մասին միջանցքներում ու քեֆի սեղանների շուրջ խոսել»,- ասել է Լ. Գալստյանը: