Նոյեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով երեկ Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Այցի ընթացքում պլանավորված են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ.Ժադոբինի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ.Եժելի հետ: