Լուծարում եւ ազատում

17/11/2011

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ լուծարվել է գեներալ-մայոր Էդիկ Ղազարյանի պայմանագիրը: Հիշեցնենք, որ Է.Ղազարյանը ոստիկանապետի խորհրդականն էր, ով նաեւ կատարում էր Ոստիկանության շտաբի պետի պարտականությունները:

Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Խաչատրյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Գրիգոր Բադաչյանը: Վերջինիս փոխարեն նշանակվել է փոխգնդապետ Արթուր Տոնոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՃՈ քննական հաշվառման բաժնի պետ պաշտոնը: Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանը, Գառնիի բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Մանվել Անդրեասյանը, Մասիսի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Առաքելյանը: Մասիսի ոստիկանապետ է նշանակվել նույն բաժնի անչափահասների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը: Իսկ գնդապետ Վարդան Հովսեփյանը նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: