«ԱրմենՏելի» ղեկավարությունը պայմանավորվել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ թույլ տալ անցկացնելու «այո»-ի հեռախոսային անվճար քարոզարշավ` փոփոխությունների իրազեկման անվան տակ։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել խոչընդոտելու ընդդիմադիրների էլեկտրոնային փոստով աշխատելու հնարավորությունը։