Նույն ոգով

15/11/2011

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից երեկ լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիք ունի նոյեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում երիտասարդությանն ուղղված` վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի մասին, որտեղ նա ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ էր: Վ. Գաբրիելյանը, ինչպես սպասվում էր, դա համարել է «տեխնիկական խոտան», ինչպես facebook-ի իր կայքէջում այդ սկանդալային ելույթից հետո մեկնաբանել էր Տ. Սարգսյանը: Հարցին, թե նախկինում նման խոտաններ եղե՞լ են, Գաբրիելյանը պատասխանել է. «Խոտաններ միշտ լինում են: Բնականաբար, իմ կարծիքով, դա խոտան էր: Հեռուստատեսային լրագրողներին հարցրեք, նրանք այդ հարցում մասնագիտացած են»: