Դադարեցման փուլում է

15/11/2011

MOLDNEWS պորտալի հաղորդմամբ` Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանին նախատեսված զենքի մատակարարման գործընթացը գտնվում է դադարեցման փուլում: Նախարարությունում հրաժարվել են լրացուցիչ մեկնաբանություններից` հայտարարելով, որ այդ հարցում ամեն ինչ կհստակեցվի այն բանից հետո, երբ խորհրդարանական հանձնաժողովը ներկայացնի իր հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոլդովայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք կավարտեն գործարքը, եւ գնորդին, որի դերում սկզբնապես հանդես էր գալիս Հայաստանը, կտրամադրեն նախատեսված զենքը եւ զինամթերքը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Մոլդովայի պաշտպանության նախարարը նշել է, որ ինքը նման բան չի ասել, եւ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: