Հայաստանի աղքատությունը` Լոնդոնի ցուցահանդեսում

12/11/2011

«Խորհրդային Միության փլուզումը Արեւելյան Եվրոպայի երկրներին ավելի լավ ապրելու հույս ներշնչեց: Չնայած դրան, այդ երկրների մի մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ»,- գրում է «Huffington Post»-ը` ներկայացնելով հաջորդ շաբաթ Լոնդոնի «The Strand» պատկերասրահում բացվող «Օքսֆամ» կազմակերպության լուսանկարների ցուցահանդեսը: «Հալոցքից հետո» խորագրով ցուցահանդեսին, ըստ պարբերականի, ներկայացվելու են այն զրկանքները, որ Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները կրում են Խորհրդային Միության փլուզումից երկու տասնամյակ անց:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 19-ը: