Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի հյուսիսօսական հատվածը վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի ամիս փակ է լինելու բեռնատար եւ ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը: «Այս տարվա նոյեմբերի 8-ից մինչեւ 2012թ. մարտի 1-ը «Վերին Լարս» անցակետը փակ է լինելու կցովի եւ կիսակցովի բեռնատար ավտոտրանսպորտի, ինչպես նաեւ` 30-ից ավելի ուղեւորատեղ ունեցող ավտոբուսների համար»,- նշված է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության հաղորդագրության մեջ: