«Համաշխարհային տնտեսությունը մտել է ֆինանսական անկայունության եւ անորոշության վտանգավոր փուլ»,- երեկ նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը` Պեկունում անցկացվող Միջազգային ֆինանսական ֆորումում իր ելույթի ժամանակ: Լագարդը զգուշացրել է, որ ասիական երկրները եւս պաշտպանված չեն այն խնդիրներից, որոնց հետ այժմ առնչվում են եվրագոտու երկրները: