Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ 2012թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 303.7 մլրդ դրամ` 35.3 մլրդ դրամով ավելի, քան 2011թ.: Ավելացումները, ըստ Ա. Գրիգորյանի, հիմնականում 2 ուղղությամբ է օգտագործվել` ընտանեկան նպաստների եւ կենսաթոշակների չափի մոտ 10 տոկոս ավելացում: Ընտանեկան նպաստները ամսական 26.000 դրամից կհասնեն 29.000 դրամի, իսկ միջին կենսաթոշակը` 28.000-ից 31.000 դրամի: