Հերքել է

08/11/2011

Երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել է լուրերը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի նախատեսված այցը չեղյալ է հայտարարվել: «Ես եկել եմ եւ մենք նախապատրաստում ենք այցը»,- երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գ. Վաշաձեն` հավելելով, թե այցի կոնկրետ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Ի դեպ, երեկ Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ քննարկել են ՀՀ նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցեր: Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ` ընդգծելով, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջեւ եղած հարաբերություններին հարիր մակարդակով:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը «Գրուզիյա Online»-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան ասել էր, թե ՀՀ նախագահի այցը Վրաստան հետաձգվում է` չնշելով կոնկրետ պատճառներ: «Երբեմն այդպես էլ է պատահում»,- ասել էր Դավիթ Ջալագանիան: