ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանելու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Իրանի արտգործնախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: