Թամարը գնաց ԲՀԿ

08/11/2011

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամարա Պոողոսյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ նշանակվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` մշակութային հարցերով խորհրդականի պաշտոնում: Այս լուրը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ աղմկոտ պատմություններով հայտնի Թ.Պողոսյանը մի քանի ամիս առաջ ազատվեց այդ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից` այնտեղ խոշոր գումարների չարաշահումներ հայտնաբերվելուց հետո: Ավելի ճիշտ, հիմնադրամը լուծարվեց, եւ կարճ ժամանակ անց Թ.Պողոսյանը գտավ նոր գործ եւ նոր հովանավորյալ: Իսկ ավելի վաղ տիկին Պողոսյանն ՕԵԿ անդամ էր եւ մշակույթի նախարար է դարձել այդ կուսակցության քվոտայով: Երբ ՕԵԿ-ը նրան ետ կանչեց նախարարի պաշտոնից, նա դուրս եկավ նաեւ այդ կուսակցությունից: