Մեր տեղեկություններով` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շաբաթ օրը երեկոյան բավական շքեղ միջավայրում անցկացրել է իր ծննդյան օրվան նվիրված արդեն աշխարհիկ տոնակատարությունը: Ծննդյան պաշտոնական արարողությունն Էջմիածնում նշելուց հետո նա Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ կազմակերպել է նաեւ աշխարհիկ կերուխում: Մեր տեղեկություններով` Գարեգին Բ-ն իր ծննդյան արարողությունը նշել է վերջերս մոդայիկ դարձած` Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Կաթողիկոսի ծնունդին մասնակցել է Հայաստանի գրեթե ողջ քաղաքական եւ գործարար վերնախավը: