ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը` ազատվելով Ինտերպոլի ազգային բյուրոյի պետի պաշտոնից: Հիշեցնենք, որ մինչ այդ Ոստիկանության շտաբի պետի պարտականություններն իրականացնում էր Էդուարդ Ղազարյանը: