Ձնաբուք Սելիմի լեռնանցքում

08/11/2011

Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում` Սելիմի լեռնանցքում, առատ ձյան հետեւանքով նոյեմբերի 6-ին արգելափակվել են տրանսպորտային միջոցներ. առաջացել է խցանում: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր մեկնած փրկարարական վարչության ջոկատի ուժերով ավտոճանապարհի 30-րդ կմ-ից երթեւեկության անվտանգ հատված են դուրս բերվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 27 ՕԼ 618 պետհամարանիշի (վարորդ Հ. Բաղդասարյան), իսկ ավտոճանապարհի 35-րդ կմ-ից` «ՎԱԶ-21010» մակնիշի ՏՏ 0344 պետհամարանիշի (վարորդ` Վ. Բադեյան, ուղեւոր` Վ. Համբարձումյան) ավտոմեքենաները: Հետագա խցանումները բացառելու նպատակով` Գեղարքունիքի եւ Վայոց ձորի ճանապարհային ոստիկանության մարզային ստորաբաժանումների կողմից Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին իրականացվել է հերթապահություն: Դեպքի վայրում «Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով իրականացվել են մաքրման աշխատանքներ: