Առանց պորտֆելի

05/11/2011

Մեր տեղեկություններով` առաջիկայում սպասվում են ոչ միայն նոր հրաժարականներ կամ պաշտոնանկություններ, այլ նաեւ կառուցվածքային փոփոխություններ կառավարության կազմում: Արդեն մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ առաջիկայում փոխվարչապետի լիազորությունները կարող են սահմանափակվել` առանձնացնելով Տարածքային կառավարության նախարարությունը: Հիշեցնենք, որ ժամանակին դրանք միավորվեցին նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի համար: Բացի այդ, հնարավորինս շատ կառույցներ մտցրեցին ՏԿ նախարարության կազմ` ինչի պատճառով, այդ նախարարությունը անվանում էին «սուպերնախարարություն», Հ.Աբրահամյանին էլ` «սուպերնախարար»: Հիմա իշխանությունները ցանկանում են նախարարությունը հանել փոխվարչապետի լիազորությունների շրջանակից եւ այդպիսով լուծել նաեւ Արմեն Գեւորգյանի հարցը` նրան թողնելով միայն փոխվարչապետի, այսինքն` առանց պորտֆելի նախարարի իրավասությունները: Իսկ ընտրություններից առաջ մարզպետների, քաղաքապետերի ու գյուղապետերի վրա անմիջական հսկողություն ունեցող ՏԿ նախարար կնշանակվի ավելի վստահելի մեկը: