3 D Գալուստը

05/11/2011

«Այսօրվա քննարկումները, կարծում եմ, մեսիջներ են տարբեր տեղերից եկած: Ինձ այսօր հարցնում են, թե երբ ինձ առաջարկել են, ինչո՞ւ եմ հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից: Ուզում են իմանալ, թե ինչ է մտածում Սահակյան Գալուստը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով իր` ԱԺ նախագահ դառնալու վերաբերյալ հարցին: Սակայն հաջորդ իսկ պահին Գ.Սահակյանն ինքն է փորձել համապատասխան մարդկանց մեսիջ ուղարկել` թվարկելով իր առավելությունները: «2000 թվականից սկսած խմբակցության ղեկավար եմ եղել, իմ դերակատարումն այնքան մեծ է եղել, այնքան բնութագրական, որ ես խնդիր չունեմ ժամանակից շուտ երազ տեսնել, թե ինչ լավ աթոռ է, գնամ ԱԺ նախագահ: Ես 3 գործիքներ ունեմ, որոնք իմն են, եւ դա որեւէ մեկը չի շնորհել ինձ: Դա իմ գաղափարն է, իմ սկզբունքը եւ իմ խոսքը: Այս գործիքներին տիրապետում եմ միայն ես»,- ասել է նա: