Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով տեղի ունեցած Հայրապետական մաղթանքի արարողությանը: Այդ մասին հայտնել են նախագահի մամլո ծառայությունից: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձի առիթով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունը կազմակերպում է համերգային ծրագիր: Կմասնակցեն «Արարատ» միության համանուն երգչախումբն ու պարախումբը: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: