Անցել է գործի

05/11/2011

ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ համակարգի ստորաբաժանումների եւ ծառայությունների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե համակարգի գլխավոր գործառույթը իրավախախտումների կանխարգելումն է, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայության հաստատումը: Նրա խոսքով` օրինապահ, համակեցության կանոնները պահպանող քաղաքացին, անկախ իր հայացքներից ու կարգավիճակից, ոստիկանի մեջ պետք է տեսնի իր անվտանգության եւ ապահովության երաշխավորին, իսկ «իրենց օրենքից վեր դասողները, նաեւ նրանք, ովքեր կփորձեն իրենց թեկուզեւ օրինական պահանջներին լուծում տալ անօրինական եւ անարդար միջոցներով, հանձին ոստիկանի, գործ կունենան անաչառ իրավապահի հետ, որը ցանկացած իրավախախտում կասեցնելու է օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում»: