ՀԱԿ անդամ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ մեր հասարակության ամենամեծ պրոբլեմներից մեկը սոցիալական բեւեռացման ծայրահեղ մակարդակն է: Նրա դիտարկմամբ` հարկային քաղաքականության մեջ ամենակարեւորը արդարության գործոնն է, եւ եթե քաղաքացին համարի, որ հարկատեսակն արդարացի է եւ տարածվում է բոլորի վրա, ապա նա հաստատ կվճարի: «Չեմ ասում, թե մարմնավաճառներին պետք է ներառել ՀՆԱ-ի մեջ եւ հարկել, բայց ստվերի հարցը պետք է լուծել»,- ասել է նա: Անդրադառնալով 2012թ. պետբյուջեի նախագծով ներկայացված 101 մլրդ դրամով հարկային եկամուտներն ավելացնելու մասին առաջարկին, Բ, Ասատրյանն ասել է. «101 միլիարդ դրամը փոքր թիվ չէ, բայց այդքան էլ անհնար չէ այն հավաքագրելը` ելնելով նրանից, որ մեծ խնդիր չի դրվում հարկերի հավաքման իմաստով: 100-ից 55-60-ը կախված է եկամուտների աճից, ինֆլյացիայից: Մյուս 40 միլիարդ դրամի մի մասն ընկնում է ակցիզային հարկերի եւ այլ հարկատեսակների վրա»: