ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հրաժարականից հետո ԱԺ-ում նույնպես տեղի կունենան որոշ վերադասավորումներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ աշխատակազմի ղեկավարի դեռեւս ոչ թափուր պաշտոնի համար լուրջ աշխատանքներ է տանում ԱԺ նախագահի խորհրդական Վիկտոր Մնացականյանը` չնայած` որ դեռեւս հայտնի չէ` ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն արդյո՞ք մտադիր է հեռանալ, թե՞ ոչ: Ի դեպ, Վ. Մնացականյանն այդ պաշտոնին հավակնում է դեռեւս ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանի ժամանակներից, սակայն այն ժամանակ նրան դա չհաջողվեց, եւ այդ պաշտոնում նշանակվեց Գ. Ղարիբջանյանը: Ուշագրավ է, որ Վ. Մնացականյանը, ով բավական երկար ժամանակ ԱԺ շենք չէր մտնում, վերջերս սկսել է գնալ աշխատանքի: Իսկ կհաջողվի՞ արդյոք Վ. Մնացականյանին գոնե այս անգամ հասնել իր նպատակին, թե՞ ոչ` հայտնի չէ: Հիշեցնենք, որ Վ. Մնացականյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀ սոցապ նախկին նախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին է: