Կհրապարակեն` ընտրություններից առաջ

03/11/2011

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կհրապարակվեն այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների անունները, ովքեր լուրջ կապեր ունեն տարբեր աղանդավորական կառույցների հետ: «Կրոնական եւ կուսակցական բանակցությունների համապատասխան փաստաթղթերը կտպագրվեն ընտրություններից առաջ»,- ասել է նա: «Կան կուսակցական ղեկավարներ, ովքեր այնքան մոտ են Հայաստանում «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանի հետ, որ նույնիսկ վերջինիս հետ ռեստորանում հաց են ուտում, տարբեր հանդիպումներ են կազմակերպում, բանակցություններ են տանում»,- ասել է նա` հավելելով, թե զարմանում է` ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հետաքրքրվում աղանդավորական կառույցներում ներգրավված կուսակցության ղեկավարներով, պետական պաշտոնյաներով: