Անհիմն խոսակցություններ

03/11/2011

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի մամլո քարտուղար Նելլի Մանուչարյանը երեկ հերքել է շրջանառվող լուրերը, թե ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ն. Մանուչարյանի խոսքով` այդ խոսակցությունները անհիմն են` եւ Գագիկ Խաչատրյանը շարունակում է զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը: «Համակարգը բնականոն աշխատանքային ընթացքի մեջ է, եւ չհիմնավորված տեղեկատվությունը, որ տարածվում է` նպատակ ունենալով խաթարել կառույցի գործունեությունը եւ բարեփոխումների ընթացքը` նպատակին չեն ծառայելու»,- վստահեցրել է Ն. Մանուչարյանը: