Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նելլի Բաղդասարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռոբերտ Պապոյանը` Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արշակ Վարդանյանը` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: