Սարատովում անհայտ անձն աղյուսով հարվածել է դատավորի գլխին: Նա հարձակվել է դատավոր Տատյանա Շմալենկոյի վրա, աղյուսով հարվածել գլխին եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Հարձակումը, որի հետեւանքով դատավորը ստացել է գանգա-ուղեղային փակ վնասվածք եւ ուղեղի ցնցում, տեղի է ունեցել կնոջ տան մերձակայքում: Դատավորը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: