ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նշել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ` միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրել են Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիրը: Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է: Հյուրերը, պետական պաշտոնյաները եւ Հիմնադրամի ծրագրերի նախորդ տարիների շահառուները կարեւորել են հիմնադրամի դերը Հայաստանի մշակութային ժառանգությունը եւ ընդհանուր համաշխարհային մշակույթը պահպանելու գործում: