Ալիկին կփոխարինի Վովան

01/11/2011

Ըստ հավաստի աղբյուրների` երեկ ուշ երեկոյան որոշում է կայացվել ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ պաշտպանության փոխնախարար, ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Վովա Գասպարյանը, ով, ինչպես հայտնի է` երկար ժամանակ պայքարում էր այդ պաշտոնի համար: Ի դեպ, երեկ նաեւ խոսակցություններ էին շրջում, թե Ալիկ Սարգսյանը նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում: