Ըստ իրանական «Մեհր» գործակալության` մինչ տարեվերջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կայցելի Հայաստան: Գործակալությանն այդ մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի Միջազգային կապերի վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարեղանին: Վերջինս նշել է, որ այցի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր: Մ. Ֆարեղանին հիշեցրել է, որ Հայաստանի եւ Իրանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է Սերժ Սարգսյանի` Նովրուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Իրան կատարած այցի ժամանակ: Հիշեցնենք, որ Մ.Ահմադինեջադը Հայաստան պետք է այցելեր այս տարվա հունիսին, սակայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ այցը հետաձգվեց: