Հանկարծամա՞հ է եղել

01/11/2011

Հոկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում հերթական մահն է գրանցվել: Ժամը 17:40-ի սահմաններում ԼՂ-ի Հադրութի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտել են 19-ամյա Արմեն Համլետի Մողրովյանի դիակը: Վերջինս բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից: Պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածով, զինվորը հանկարծամահ է եղել, եւ կատարված դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով:

Ըստ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության, զինվորի դիակի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել: