Նախարարությունը կիսելո՞ւ են

01/11/2011

Մեր տեղեկություններով` առաջիկայում կարող է մասնատվել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, կստեղծվեն երկու` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններ: Կարծիք կա, որ իշխանությունները ցանկություն ունեն մի կառույցի համակարգման շրջանակում կենտրոնացնել բնական պաշարները, մասնավորապես` հանքարդյունաբերության ոլորտը: Վարչապետի մամլո խոսնակ Արամ Անանյանը` այս տեղեկությունը մեկնաբանելու մեր թղթակցի խնդրանքին ի պատասխան` ասել է, թե տեղեկություններ չունի այդ մասին: