Մեր տեղը երկնագույն լուսնի տակ

01/11/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հեռավոր Հայաստանում եւս անմիջապես տարածվեց լուրը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը սպառնացել է, թե իր պետությունը կհրաժարվի մարդասիրական (ընդգծումը` Լ.Ա.) օգնություն տրամադրել այն երկրներին, ուր արգելում են համասեռամոլների ամուսնությունները: Ի դեպ, նույն Մեծ Բրիտանիայում կանաչ լույս է վառվում ոչ միայն միասեռականների օրինական ամուսնության համար, այլեւ նրանց օրենքով թույլատրվում է երեխա որդեգրել:

Բնությունն այնպես է դասավորել, որ համասեռամոլները աշխարհում առայժմ փոքրամասնություն են: Եվ, չգիտես ինչու, տարածված կարծիք կա, թե նման կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքները ոտնահարվում են: Պետք է նկատել, որ աշխարհում, այդ թվում եւ` Հայաստանում, միասեռականներն իրենց անհամեմատ ազատ են զգում, քան ավանդական կողմնորոշում ունեցողները: Տեսախցիկների ներկայությամբ նրանք չեն կաշկանդվում, անհարմարության զգացողություն բնավ չունեն. «Բարձրաստիճան ոստիկանները համագործակցում են մեզ հետ, իսկ շարքայինները` զգուշանում,- ասում է Եռաբլուրի տարածքում հայտնի գեյ մարմնավաճառ Վարդանը, իսկ ավելի կոնկրետ` Խուլիանան, եւ շարունակում,- մեզ ոչ ոք չի կարող արգելել աշխատել այն տարածքում, որտեղ ուզում ենք: Ով փորձել է, արդեն իսկ համոզվել է»: «Մեզ չեն էլ փորձում նեղացնել, շատ ինֆորմացիա ունենք բոլորի մասին, սա է մեր զենքը, եւ մենք արդեն շատ ենք» (http://www.1in.am/arm/armenia_society_3807.htm):

Սակայն հայերի գերակշիռ մեծամասնության վերաբերմունքը միասեռականների նկատմամբ ավանդաբար նույնն է. մեկին նեղացնելու, բարոյապես ոչնչացնելու համար նրան ուղղակի անվանում են հայոց այբուբենի երրորդ տառով:

Մեծ Բրիտանիայի վարչապետի շուրթերով նման հայտարարությունը, սակայն, լուրջ մարտահրավեր է բարոյականության, ազգային ավանդույթների, հավատի դաշտում իրենց ընտրությունն արած եւ միասեռականների ամուսնությունն օրինականացնելը մերժած երկրներին:

Միասեռականներն այսօր աշխարհում ունեն իրավունքներ` զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ, ղեկավարում են հզոր ընկերություններ, նրանց ձեռքին է շոու-բիզնեսը: Եվ ոչ միայն դա: Ավելի՛ն, արվամոլները, լեսբուհիները, սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մյուս խմբերը տարին մի քանի անգամ դուրս են գալիս շքերթի: Դա նրանց իրավունքն է: Թեեւ իրո՛ք տհաճ է: Սակայն տհաճ է ո՛չ թե իրենց փոքրամասնություն համարող այս մարդկանց կողմնորոշումը, այլ` իրենց որպես զոհեր, հալածյալներ ներկայացնելու, իրենց վիճակից հնարավորինս մեծ արտոնություններ կորզելու ցանկությունը:

Սեռերի փոխհարաբերությունը շատ նուրբ թեմա է: Մարդկության զարգացման ընթացքում տեղի է ունենում արժեքների վերաիմաստավորում, այդ թվում եւ` ընտանեկան հարաբերությունների վերագնահատում: Միանգամից ասեմ` ինձ համար ամենակարեւոր արժեքն ընտանիքն է: Եվ ամենեւին ոչ իրավական առումով: Ունենալով ընտանիք, երեխաներ, մարդը կամավոր իր վրա է վերցնում մի շարք պարտականություններ, կամավոր զիջում իր մի շարք իրավունքները, նրա բարոյական պահանջներն անհամեմատ մեծանում են` իր երեխաներին, մերձավորներին արտաքին աշխարհի վտանգներից պաշտպանելու մղումով: Եվ գեյ-ակտիվությունը, կարելի է ասել` ագրեսիվ քարոզչությունը, մեկն է այդ վտանգներից: Սիրում է տղան տղային կամ աղջիկը աղջկա՞ն, ուզում են ապրել իրար հե՞տ, թող ապրեն. փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն: Սակայն փոքրամասնություններն իրե՛նք էլ պետք է հաշվի նստեն մեծամասնության օրենքի, ավանդույթների, բարոյականության հետ: Միակ արգելքը, որ իրենց կարող են թույլ տալ որոշ պետություններ` սեռական տարբեր օրիենտացիաներ ունեցողների շքերթներն ու նրանց ամուսնությունները օրինականացնելն արգելելն է:

Սակայն նրանց ցանկությունն է` ունենալ ընտանիք, ինչպես «նորմալ մարդիկ», եկեղեցու օրհնությունը: Նրանք ունեն հիմնավորումներ` այդպիսին է իրենց բնությունը, իրենք անզոր են պայքարել դրա դեմ, հետեւաբար` պետությունը, եկեղեցին պետք է քայլ անեն դեպի միասեռականներ: Խիստ վիճելի հիմնավորում: Այդ նույն տրամաբանությամբ զոոֆիլները եւս կարող են օրինականացնել իրենց «ամուսնությունը»: Ո՞ւր է տանում այդ տրամաբանությունը: Ոմանք սիրում են փոքրիկ երեխաներին (մանկապիղծի գործն այսօր էլ դատարանում է), ոմանք` 80-ն անց տատիկներին (ինչպես տեսանք տակավին վերջերս): Մարդկանց ետեւից կացինով վազող մոլագարը, երիտասարդ կանանց բռնաբարող եւ տանջամահ անող մոլագարը, թմրանյութից կախվածություն ունեցողները, ալկոհոլիկները եւս իրենց վիճակը «հիմնավորում» են, թե իրենք մեղավոր չեն, այդպիսին իրենց «բնությունն» է: Հետո՞, արդարացնե՞նք նրանց գործողությունները: Եվ հետո` եթե միասեռականները գտնում են, որ այդպիսին են «բնությունից», այդ դեպքում ինչո՞ւ են ցանկանում երեխա որդեգրել, եթե նույն այդ «բնությունը» նրանց զրկել է երեխա ունենալու հնարավորությունից:

Միասեռականությունը, այլասերությունը ոչ թե «բնություն» է, այլ ազատ մարդու ազատ ընտրություն: Դա կարող ես ընտրել, կարող ես մերժել: Անգամ Լեւ Տոլստոյը պատանության տարիներին նման հակումներ է ունեցել: Օրերս «Կուլտուրա» հեռուստաընկերությունը հաղորդում ցուցադրեց` նվիրված Լեւ Տոլստոյին: Պատանի Տոլստոյի օրագրերում նկարագրված էր, թե ինչպես չի կարողանում անգամ նայել աղջիկներին: Սակայն հետո, տարիներ անց, իր «Աննա Կարենինա», «Հարություն» վեպերում «քավում է իր մեղքը»` այնքան զզվանքով արտահայտվելով միասեռականության մասին: Նույնը կարելի է ասել նաեւ Դոստոեւսկու մասին, ով եւս իր ընտրությունն արեց` մերժելով միասեռականությունը: Այսինքն` այդ հակումը լրիվ կառավարելի է` կախված մարդու ցանկությունից ու գիտակցության աստիճանից:

Միասեռականները` որպես արդարացում, ներկայացնում են համաշխարհային մշակույթի, գիտության այն հանճարներին, ովքեր ունեցել են ոչ ավանդական կողմնորոշում: Հայաստանում էլ վերջերս գրեցին Թեքեյանի ու Չարենցի ինչ-ինչ կողմնորոշումների մասին: Սակայն դա այնքան թույլ, բացարձակապես ոչինչ չտվող ինֆորմացիա է եւ կարող է հետաքրքրել որոշակի սեւեռվածություն ունեցող մարդկանց: Հանճարեղ մարդիկ աշխարհին հայտնի են ոչ թե իրենց կողմնորոշման, այլ թողած արժեքների շնորհիվ: 21-րդ դարում ստեղծվել է մի վիճակ, երբ պարսավանքի են արժանանում արդեն ոչ թե նրանք, ովքեր փորձում են միասեռական ընտանիքներ ստեղծել, այլ նրանք, ովքեր կողմ են ընտանիքի ավանդական` տղամարդ-կին-երեխա կազմին: Սա համարվում է հետամնացության, ավանդույթներին հիվանդագին կառչած լինելու դրսեւորում:

Արեւմտյան արժեքները հենված են սննդի մեջ խոլեստերինի պարունակությունը հաշվելու, բարոյականությունը մարդու ազատություններին ու իրավունքներին հակադրելու վրա: Ակնհայտ է, որ գերտերությունների նման ճնշումների, ագրեսիվ քարոզչության հետեւանքով շուտով մեծամասնություն կդառնան նրանք, ովքեր այսօր դեռեւս փոքրամասնություն են: Եվ այդ ժամանակ ակտուալ կդառնա Սոդոմի եւ Գոմորի պատմությունը: