Թիրախն ովքե՞ր են

29/10/2011

Երեկ ԱԺ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 2012թ. պետական բյուջեի նախագծով, հարկերի, տուրքերի եւ սոցիալական վճարների գծով նախատեսված լրացուցիչ հավաքագրումների թիրախը լինելու են անհնազանդ գործարարները, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Հնազանդ եւ անհնազանդ չի կարելի անվանել գործարարներին: Նրանց պետք է գնահատել բոլորովին այլ չափանիշներով: Գործարարները հարկեր են վճարում իրենց տնտեսական գործունեությանը համապատասխան»: