Սլաքները` 1 ժամ հետ

29/10/2011

Հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է ձմեռային ժամանակի անցնելուց, իսկ Վրաստանն արդեն վաղուց ժամացույցի ընթացքին չի միջամտում: Նշենք, որ Հայաստանում եւս քննարկվում է ձմեռային ժամանակին անցնելու կարգից հրաժարվելու հարցը: Ժամային գոտու փոփոխությունը, որոշ տեղեկություններով` հավանաբար ուժի մեջ կմտնի 2012թ. մարտի վերջին: