Խաչիկյաններն աջակցել են

29/10/2011

Մեր թղթակցի հարցին` ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ ինքն ու իր եղբայրը` սոցիալական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանն են «Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկա» ՓԲԸ ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի գործը, այսպես ասած` ջրի երես հանել, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը պատասխանել է. «Այդ հարցում աջակցել ենք: Բնական է, որ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում էր, եւ մենք իրենցից առավել չէինք կարող ոչ մի բան անել: Մենք լսել էինք, բայց ապացույցներ չունեինք, բայց երբ իմացանք, որ կա այդ տեսագրությունը, սկսեցինք ուրիշ քայլեր ձեռնարկել»: Ախթալայի քաղաքապետը հուսով է, որ Ս. Տեր-Պողոսյանին մեղադրանք կառաջադրվի ոչ պակաս, քան 8 տարի ազատազրկում: «Ամոթալի երեւույթ է, դատապարտում ենք դա: Ո՞վ կպպատկերացներ, որ 70 տարեկան մարդը Ամերիկայից եկել է ոչ թե գործունեություն ծավալելու, բիզնես դնելու, այլ իր վարչական շենքում թաքուն նման բաներ անելու համար: Տականք է»,- ավելացրել է Ախթալայի քաղաքապետը: