Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, եւ մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր քաղաքապետի ընտրությունը քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն` քաղաքապետի ամենահավանական թեկնածուն համարվում է Տ. Մարգարյանը: Հիշեցնենք, որ Կ. Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռեւս չորեքշաբթի օրը, սակայն այն հրապարակվել է երեկ` Ֆրանսիայի քաղաքապետարանի ներկայացուցիչների այցի ավարտից հետո: