Քլինթոնը գնում է Թուրքիա

29/10/2011

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 2-ին այցելելու է Թուրքիա: Նրա խոսքով` Հ. Քլինթոնը Ստամբուլ է այցելելու` Աֆղանստանի վերաբերյալ կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Ի դեպ, մինչ Ստամբուլ մեկնելը, ԱՄՆ պետքարտուղարը նոյեմբերի 1-ին մեկնելու է Լոնդոն: