Ճանապարհը փլվում է

29/10/2011

Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երեւույթները, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը: Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանի ահազանգով դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը. ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ ճանապարհի հետագա շահագործումը խիստ վտանգավոր է: