Մեր տեղեկություններով` շաբաթ օրը Մոսկվա է մեկնելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այնտեղ հանդիպում է ունենալու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նշենք, որ սա կլինի այս տարվա ընթացքում Ռ. Քոչարյանի երկրորդ հանդիպումը Վ. Պուտինի հետ, իսկ թե այդ հանդիպումների ընթացքում ինչ հարցեր են քննարկվում` հայտնի չէ: