Կալանք «ՀԺ»-ի գույքի վրա

27/10/2011

Երեկ օրվա երկրորդ կեսին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կալանք է դրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գույքի եւ հաշիվների վրա: ԴԱՀԿ-ն այդպիսով իրականացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի այն որոշման կատարումը, որը թերթից պահանջում էր պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ Լեւոն Սարգսյանին վճարել 2 մլն 44 հազարական դրամ: «ՀԺ» հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ԴԱՀԿ-ի այդ քայլերն անակնկալ չէին իրենց համար: «Մենք սպասում էինք եւ ավելի քան պատրաստ էինք այդ որոշմանը: Դա չի խոչընդոտի թերթի աշխատանքներին, որովհետեւ հանգանակության միջոցով այդ գումարը հավաքվել է: Մենք այսօր էլ պատրաստ ենք դա փոխանցել համապատասխան հաշվեհամարին»,- ասել է Ա.Հակոբյանը: