«7օր» կայքի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նեղ շրջապատում վերջերս հայտարարել է, թե հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի ընտրատարածքներում ինքը եւ ԲՀԿ-ն, միեւնույն է, միշտ բարձր տոկոսներ են ստանալու, ինքը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում այլ ընտրատարածքով ընտրվել: Ամենահավանականը համարվում է մայրաքաղաքի ընտրատարածքներից մեկը: Կայքի փոխանցմամբ` Գ. Ծառուկյանի այս միտքը ոգեւորել է նաեւ մի շարք մարզային գործարարների, որոնք հոգու խորքում համաձայն չեն ապագա խորհրդարանում չընդգրկվելու հետ եւ մտածում են ինքնուրույն առաջադրվել այն տեղերում, որտեղ իրենք սովորաբար ունեն մեծ ազդեցություն: