Ստուգում են Կոտայքի մարզը

27/10/2011

ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության: ՎՊ նախագահը նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան ծրագրում ընդգրկված է նաեւ Կոտայքի մարզը, հետեւաբար մարզում երեկվանից սկսվել են ստուգումները: Ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաեւ` համայնքների մշակութային, կրթական, առողջապահական կենտրոններում: ՎՊ ստուգումներ նախատեսվում են նաեւ մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ծրագրերի, նաեւ մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ: