Դե՛, հանդուրժեք

27/10/2011

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ անպատասխան մնացին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Հայաստանի մասին վերջին հայտարարությունները` կապված Տավուշի մարզի սողանքի հետ:

Ի պատասխան` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե պետք է հանդուրժող լինել. «Առաջին` քաղաքական գործիչների խոսքերը մեկնաբանելիս մենք պետք է շատ զգուշավոր լինենք: Երկրորդ` մենք այս խնդիրը ուսումնասիրելիս եւս պետք է հավասարակշիռ լինենք` առանց էմոցիաների: Երրորդ` մենք պետք է ամեն ինչ անենք, որ հայ-վրացական բարեկամությունը չտուժի դրանից»: