ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգ է մտել Եղեգիս գյուղական համայնքին պատկանող 0.1 հա հողատարածքի նպատակային օգտագործման կարգը փոփոխելու որոշման նախագիծ: Հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում է Եղեգիս գետի վրա հերթական փոքր հէկ-ը եւ կից շինությունները կառուցելու նպատակով: Եղեգիսը Հայաստանի հէկ-երով ամենածանրաբեռնված գետերից է: Մասնավորապես` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Եղեգիս գետի վրա 6 փոքր հէկ կառուցելու լիցենզիա է տրամադրել տարբեր ընկերությունների: Եվս 1 լիցենզիա տրամադրվել է Եղեգիս գետի վրա կառուցված ոռոգման ջրատարի վրա հէկ-ի կառուցմանը, մեկ այլ լիցենզիա էլ` Եղեգիսի վտակ Կարակայա գետի վրա հէկ-ի կառուցմանը: Այսպիսով` Եղեգիսի ջրային ավազանում ընդհանուր առմամբ 8 փոքր հէկ պետք է լինի: