Վերմոնտի համալսարանի ամերիկացի գիտնականները պնդում են, որ դեռահասների ագրեսիվությունը կարող է անմիջականորեն կապված լինել նրանց խմած գազավորված ըմպելիքների քանակի հետ: Ինչպես գրում է բրիտանական «Daily Telegraph» պարբերականը, հետազոտվել են Բոստոնի շուրջ 20 դպրոցներում սովորող աշակերտները, հարցախույզին մասնակցել են 14-18 տարեկան ավելի քան 1,8 հազար դպրոցականներ: Գիտնականների եզրակացության համաձայն` ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման ու գազավորված ըմպելիքների նկատմամբ սեր տածողների մեջ ագրեսիայի առաջացման հավանականությունը բարձր է 9-15 տոկոսով: