Գնում են Բաքու

25/10/2011

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ կմասնակցի ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի նիստին, որը հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա Բաքվում: Այդ մասին երեկ հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը: Նիստի օրակարգում են մոտ 20 հարցեր: Կքննարկվեն կրոնական ծայրահեղականության, ահաբեկչության, անօրինական ներգաղթի եւ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի հարցեր, ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացման խնդիրներ: