Երգահան Ռուբեն Հախվերդյանը երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ լրջորեն մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ «Եթե չգնամ, իմ երեխաներին ի՞նչ է սպասվում այստեղ: Իրենք կդառնան նեղմիտ մարդիկ, ինչպիսին ես կլինեի, եթե աշխարհում չշրջեի,- ասել է Հախվերդյանը` ավելացնելով,- Համոզված եմ` ում էլ այնտեղ լավ բիզնես եւ լավ փող առաջարկեն, կգնա: Էդ որ արվեստագետներ կան` հետ են գալիս, ուրեմն նրանք այնտեղ ստեղծագործելու ասպարեզ չունեն: Գալիս են, անունը դնում են` հայրենասեր եմ, բայց նշանակում է` չեն ընդունվում դրսում»: