Պետք է պահել ՀԱԷԿ-ը

25/10/2011

«Ատոմակայանը Հայաստանին տալիս է այլ կարգավիճակ, եւ այդ կարգավիճակը մենք պետք է պահպանենք ու խորացնենք: Այն պետությունը, որն ատոմակայան ունի, նա ունի համապատասխան գիտություն, տեխնոլոգիական մակարդակ, համապատասխան ինժեներական դաշտ եւ այլն: Այսինքն` դա պարտադրում է իր այդ վիճակը, եւ դրանով նա դառնում է մի կարգ ավելի որակյալ երկիր, քան այն երկիրը, որն այդ ամենը չունի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: «Այս տեսակետից ատոմային տեխնոլոգիաների հետ կապված մեր կարգավիճակը պաշտպանելն ու խորացնելը մեզ համար պարտադիր է»,- նշել է նա: