«Wikileaks»-ի վե՞րջը

25/10/2011

Միջոցների բացակայության պատճառով «Wikileaks»-ը դադարեցնում է գաղտնի նյութերի հրապարակումը: Երեկ նման հաղորդագրություն է տարածել «Wikileaks»-ը, որի հիմնադիրները տեղեկացրել են, որ այժմ կայքը ստիպված է գումարներ հայթայթել, քանի որ Visa-ն, MasterCard-ը, Western Union-ը եւ PayPal-ը հրաժարվել են նրա հետ համագործակցել` թողնելով անելանելի դրության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ «Wikileaks»-ը պատրաստվում է «հետեւողականորեն զբաղվել միջոցների հավաքագրմամբ` այդ շրջափակմանը եւ դրա կողմնակիցներին դիմակայելու համար»: Հիշեցնենք, որ ամերիկյան ֆինանսական կորպորացիաները հրաժարվեցին «Wikileaks»-ի հետ աշխատել այն բանից հետո, երբ անցյալ տարի կայքում հրապարակվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի 250 հազար փաստաթուղթ: