«Աղվան Հովսեփյանի հեղինակությունը բարձր է ոչ միայն մեր տարածքում, այլեւ` ամբողջ Հանրապետությունում,- ասում է ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն` ի պատասխան այն մեղադրանքներին, թե ՀՀ գլխավոր դատախազը ցանկանում է Ապարանի քաղաքապետին փոխելով իր հայրենի Ապարանում պահել իր հեղինակությունը:- Շատ դատախազների՞ են ձեռքով բարեւել ու գրկախառնվել կամ օրումեջ տեսել Հանրապետության տարածքներում: Մոռացել են, որ իրենց թաղայինի հայացքն էին որսում ժամանակին, ինչո՞ւ չէ` նաեւ հիմա, որ բարեւ տան, հետը լավ լինեն: Ամեն օր այդ մարդը ժողովրդի հետ է, ո՞նց կարող է չսիրեն, չհարգեն: Թող ժողովրդի փոխարեն չխոսեն»: